Ծրագրի նպատակները

ESPAQ ծրագրի ամբողջական նպատակն է Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում ամրապնդել որակի ապահովման (ՈԱ) գործընթացներն ու գործելակարգերը ներգրավելով բոլոր շահակիցներին և, հատկապես, ուսանողներին՝ հիմնական շահառուներին:

Ծրագրի մասնահատուկ նպատակներն են.
• ուսանողների համար հնարավորություն ընձեռել գործընթացների ձևավորման և ընթացակարգերի ներդրման մակարդակներում մասնակցելու Որակի ապահովմանը;
• բուհերում ուսանողական և դասախոսական մակարդակներում խրախուսել "Որակի մշակույթը" փոխըմբռնման և փոփոխությունների խորքային գիտակցման և այդ փոփոխությունները արդյունավետորեն կենսագործելու հիմնական շարժալծակները զատորոշելու հիմքի վրա;
• ազգային մակարդակում ստեղծել որակի ապահովմանը ուսանողների մասնակցության բարելավմանը միտված կենսունակ կառույց՝ խրախուսելու համար միջուսանողական փոխուսուցումը և ապահովելու գործընթացների առավել տեսանելիությունը գիտական լայն հանրության համատեքստում;
• առաջամղել ծրագիրն ու նրա արդյունքները և ապահովել նրա շարունակականությունն ու լայն հանրաճանաչությունը բոլոր շահառուների շրջանում (այդ թվում Հայաստանից դուրս՝ հարևան երկրներում):

Հայաստանում Որակի ապահովմանը ուսանողների ներգրավվածության ծրագրի առաջամղումը համապատասխանում է ազգային հետևյալ առաջնահերթություններին.
1) աջակցություն Հայաստանում ՈԱ ներդրմանը;
2) համալսարանական կառավարման և ուսանողներին տրամադրվող ծառայությունների զարգացում:

Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում որակի ապահովման գործընթացների արմատավորումը բոլոր շահառուների, հատկապես, ուսանողների ներգրավվածությունը ապահովելու միջոցով՝ այդպիսով նպաստելով Հայաստանի բուհերում ՈԱ բարելավմանը:

 

ESPAQ ծրագիրը նպաստում է Հայաստանի բուհերում որակի ապահովման խթանմանը` երաշխավորելով բոլոր շահառուների հավասարաչափ ներդրումը և հատկապես ուսանողների ներգրավվածությունը, ովքեր ուսումնական գործընթացի հիմնական շահառուներ են դառնում` վերածվելով ՈԱ ուսանողական ճանաչված փորձագետների: