Գործունեությունը

ԱՓ 1 - Կառավարում
- Ծրագրի կառավարում` մանրակրկիտ Գործողությունների ծրագրի հիման վրա,
- Կառավարման մակարդակի հանդիպումների կազմակերպում (5 հանդիպում)

 

ԱՓ 2 - Հայաստանում Որակի ապահովման (ՈԱ) ընդհանուր ակնարկ
- ԵՄ-ում և Արևելյան հարևանության տարածքում ՈԱ գործընթացներում ուսանողների ներգրավվածության Համեմատական ուսումնասիրության անցկացում,
- Հայաստանում ՈԱ գործընթացներում ուսանողների ներգրավվածության արդի վիճակի վերաբերյալ ուսումնասիրություն,

ԱՓ 3 - Ուսանողների իրավազորությունները ՈԱ գործընթացներում
- Որակի ապահովման գործընթացներում ուսանողների դերի և ներգրավվածության վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը նվիրված միջոցառման կազմակերպում,
- ՈԱ վերաբերյալ վարժական հավաքների նախապատրաստում և անցկացում - 2 հավաք - 25 մասնակից
- ՈԱ ձեռնարկի կազմմանը ուսանողների ներգրավում:

ԱՓ 4 - ՈԱ վերատեսության մոդելավորում
- Ծրագրային և ինստիտուցիոնալ մակարդակներում վերատեսության մոդելավորման վարժություն (5 օր յուրաքանչյուր գործընկեր համալսարանում - 5 հոգանոց թիմեր Հայաստանից և 6 հոգանոց թիմեր ԵՄ-ից, մարզչի ուղեկցությամբ)
- ՈԱ ազգային գործակալությունում վերատեսության վարժության նախապատրաստում և անցկացում (3 օր - 6 վերապատրաստված ուսանող գումարած մարզիչը):

ԱՓ 5 - Ուսանողական կազմակերպություններում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում ՈԱ-ում ուսանողների մասնակցությունը ապահովելու նպատակով
- Ուսանողական փոխանակումների նախապատրաստում և կազմակերպում (4 հոսք x 5 ՀՀ ուսանողներ դեպի Լատվիա, Լեհաստան, Նիդերլանդներ, Մեծ Բրիտանիա, և ուսանողների 4 հոսք Լատվիայից, Լեհաստանից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից դեպի ՀՀ)
- ՈԱ ուսանողական ցանցային համակարգի զարգացում (ՈԱ միջոցառումներին մասնակցության աջակցություն, ուսումնասիրության պատրաստում Եվրոպական որակի ապահովման ֆորումի (ԵՈԱՖ/EQAF) համար Հայաստանում և անգամ հարևան երկրնրում ՈԱ-ին ուսանողական մասնակցության վերաբերյալ, տարածաշրջանային ցանցային հաղորդակցության խրախուսում և աջակցություն).
- Ուսումնական փորձառության բարելավմանը նվիրված "Ուսանողի ուղեցույցի" պատրաստում:

ԱՓ 6 - Տեղեկատվության տարածման/իրազեկման միջոցառումներ
- Տեղեկատվության տարածման երկու միջոցառումների կազմակերպում
- Առցանց իրազեկման զարգացում
- Կարճ տեսանյութեր
- ՈԱ գործընթացներում ուսանողների ներգրավում - քարոզչական նյութեր (տեսողական նյութերով կրեատիվ մրցույթ)

ԱՓ 7 - Ծրագրի որակի ապահովում և գնահատում
- Որակի ապահովման և գնահատման պլան-ծրագրի նախապատրաստում
- Որակի ապահովման և գնահատման զեկույցների նախապատրաստում
- Խորհրդակցական խորհրդի հանդիպումներ

ԱՓ 8 - Կիրարկում և կայուն զարգացում
- ՈԱ բնագավառում ուսանող-փորձագետների բազայի ստեղծում
- Հայաստանում ՈԱ գործընթացներում ուսանողների մասնակցության ապահովմանը միտված իրավական դաշտի որոշարկում
- Կայուն զարգացման պլան-ծրագրի նախապատրաստում


ԾՐԱԳՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ


Ծրագրի կոնսորցիումը մշակում է աշխատանքային մի շարք փոխկապակցված փաթեթներ. կառավարման թիմի և Որակի ապահովման համար պատասխանատու գործընկերների խնդիրն է ապահովել, որ աշխատանքային փաթեթների միջև փոխկապակցվածությունը լինի տեսանելի, բոլոր գործընկերները քաջատեղյակ լինեն իրենց խնդիրներին և համապատասխանաբար կարողանան դիմել կոնսորցիումի մնացած անդամներին, այդ թվում դժվարությունների հանդիպելու պարագայում: Միաժամանակ կարևոր է ապահովել ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները տարաբաշխել ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածի, այլ ոչ թե նրա եզրափակիչ փուլերի վրա:


Թեև զանազան ուսումնասիրությունների, ռազմավարական փաստաթղթերի և այցելությունների շնորհիվ ԵՈՒՄ-ը և ԵՄ այլ գործընկերները բավարար պատկերացում ունեն Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի վերաբերյալ, այդուամենայնիվ, կրթության որակի և դրա ապահովման կամ բարելավման գործում ուսանողների մասնակցության վերաբերյալ իրենց՝ ուսանողների ընկալումը քիչ է ուսումնասիրված: Ընդ որում, տեղեկացվածության պակասը կա նաև հարևան երկրների հարցում: Ուստի առաջին քայլը, որ հարկ է ձեռնարկել, ՈԱ գործընթացներում ուսանողների ներգրավվածության վերաբերյալ ԵՄ-ի և Արևելյան հարևանության տարածքի հետ համեմատական վերլուծության անցկացումն է: Նման ուսումնասիրությունը կօժանդակի ընդհանուր միտումների և լավագույն պրակտիկայի տարորոշմանը, ինչը կարող է օգտակար լինել ծրագրի վերջնական փուլերում:


Կարևոր է հանգամանալի ուսումնասիրություն անցկացնել որակի հարցում Հայաստանի ուսանողների ընկալումների և ՈԱ գործընթացներում նրանց ներգրավվածության վերաբերյալ (ուսանողների ներկայիս ներդրումը ՈԱ խնդրում): Վերլուծությունը կատարվելու է հայերենով`ավելի լայն արձագանք ապահովելու նկատառումով, քանի որ երկրում դեռևս անբավարար է անգլերենի սահուն իմացությունը: Ձևավորվելու են նաև մի շարք նպատակային (ֆոկուսային) խմբեր, որոնք ուսումնասիրություններ կանցկացնեն բուհերի ակադեմիական և կառավարչական անձնակազմերի, գործատուների շրջանում՝ պարզելու համար ՈԱ գործընթացներում ուսանողների դերի վերաբերյալ նրանց ընկալումները:


Ուսումնասիրության վերջնարդյունքները և SPARQS-ի (Շոտլանդիա) խորհրդատվական կարծիքը կնպաստեն մշակելու գործողությունների նպատակամետ պլան-ծրագիր՝ կոչված ընդլայնելու որակի և ՈԱ վերաբերյալ իրազեկվածությունը ուսանողական հանրույթի շրջանակներում (ԱՓ 3); ձևավորելու արտաքին գնահատման հաշվետվություններ կազմելու հմտություններ և իմացություն (ԱՓ 4) և Հայաստանի ուսանող-փորձագետների համար կազմավորելու կազմակերպական կառուցվածքներ (ԱՓ 5):


Գործողություններ.
1. Տեղեկացվածության ընդլայնմանն ուղղված միջոցառում, որով ուսումնական փորձառության և որակի ապահովման հարցում ուսանողների դերի վերաբերյալ հանրային քննարկումների սկիզբ կդրվի;
2. Ուսանողների ներգրավվածությունը խոչընդոտող գործոնների պարզում (որոշարկվելու են ուսումնասիրության անցկացման ընթացքում);
3. Քարոզչություն ուսանողների և ուսանողական ներկայացուցիչների շրջանում կրթության որակի բարելավման ոլորտում նրանց դերի վերաբերյալ:

Վերապատրաստման բլոկ 1. Ինստիտուցիոնալ/ուսանողների վերապատրաստման մակարդակներում ուսանողների/նրանց ներկայացուցիչների վերապատրաստում (ԱՓ 3)

Ուսանողների ուսումնական փորձառության բարելավման երեք բնագավառների իմացություն, այն է՝
• ինչպես է, լայն իմաստով, ձևավորվում և մատուցվում ուսումնական ծրագիրը;
• ում համար է այն, ինչպես է վերափոխվում ուսանողական մարմինը;
• ինչ աջակցություն է անհրաժեշտ անձնակազմին և նրանից:


Վերապատրաստման ծրագրի շրջանակներում ձեռք բերվելիք հմտություններ, այն է՝
• իմանալ հիմնական այն միջոցառումներն և գործունեության ձևերը, որոնցում մասնակցության անհրաժեշտություն կա;
• մշակել սեփական հաստատություններում ուսանողների ներգրավման ռազմավարություն;
• ձևավորել ազգային մակարդակում տարբեր թեմաների արծարծման վերաբերյալ մոտեցումներ:

Մեթոդաբանություն. մասնակցություն աշխատախմբերին, ինտերակտիվ քննարկումներին, անհատական/խմբային աշխատանքին Participative workshops, input sessions, individual/ group work, հետադարձ կապ ապահովող հավաքներին, հմտությունների զարգացմանը նպատակաուղղված վարժանքներին (օրինակ, թե ինչպես քարոզարշավ վարել): Սույն աշխատանքային փաթեթի շրջանակներում ուսանողների ներգրավվածությանը հետագա աջակցությանը նվիրված ձեռնարկի թողարկում:


Վերապատրաստման բլոկ 2. ՈԱ գնահատման ստուգափորձնական վարժություններ՝ վերապատրաստելով ուսանողներին արտաքին գնահատման հաշվետվությունների կազմման նպատակով (ԱՓ 4):

Վերապատրաստման ծրագրի շրջանակներում զարգացվող հմտություններ, այն է՝
• իմանալ արտաքին գնահատման հաշվետվությունների նպատակը;
• հասկանալ ծրագրային և ինստիտուցիոնալ հաշվետվությունների տարբերությունը;
• հասկանալ ՈԱ ազգային գործակալության խնդիրները, ինչպես են ձևավորվում ՈԱ ռազմավարությունն ու ընթացակարգերը և թե ինչպես կարող են դրանց վրա ներազդել ուսանողները;
• պարզել, թե ինչպես են գնահատման հաշվետվությունները օգտագործվում հաստատությունների կողմից արտաքին ՈԱ ներգործությունն ապահովելու նպատակով;
• ծանոթանալ Եվրոպական չափորոշիչներին և ուղենիշներին (ԵՉՈՒ);
• իմանալ, թե ինչպես մասնակցել թեմատիկ/պանելային քննարկումներին (որտեղ գտնել համապատասխան տեղեկատվությունը, ինչպես ձևակերպել հարցերը);
• զարգացնել իմացության բազմապատկման հմտություններ, կարողանալ կազմակերպել ուսանողական այլ ներկայացուցիչների վերապատրաստումներ:

Մեթոդաբանությունը խարսխված է դերային վարժություններին. այն ներառում է գնահատման վարժություններ դասընթացի/ծրագրի մակարդակում, գնահատման վարժություններ բուհական մակարդակում, գնահատման վարժություններ ՈԱ գործակալության (ՈԱԳ) մակարդակում:

Առանձին ուշադրություն է հատկացվելու ուսանողական կազմակերպության ինստիտուցիոնալ կարողականության ամրապնդմանը՝ ուսանողների ներգրավվածության կայուն մոդել ձևավորելու նպատակով (ԱՓ 5). Եվրոպական մի շարք երկրներում առկա են ՈԱ բնագավառում ուսանող-փորձագետների բազաներ, որոնք սովորաբար ղեկավարվում են ուսանողական ազգային միությունների կողմից: Աշխատանքային փաթեթը կոչված է խրախուսելու Եվրոպայում ՈԱ գործընթացների, իրավական պրակտիկայի և կազմակերպական կառույցների ոլորտում օրինակելի փորձի փոխանակումները: Վերջիններս կաջակցվեն նաև էլեկտրոնային ուսուցման/էլեկտրոնային հաղորդակցության հարթակներով, ուր ուսանողները կկարողանան ծանոթանալ ուսանողական ներգրավվածության մասին կարծիքների, պանելային-թեմատիկ և այլ քննարկումներին մասնակցելու վերաբերյալ օգտակար խորհուրդների: ԱՓ 2-ի վերլուծական բոլոր նյութերը հասանելի կլինեն այս հարթակում, վերապատրաստմանն առնչվող և քարոզչական այլ նյութերի հետ մեկտեղ: 2, 3, 4, և 5 աշխատանքային փաթեթները սահունորեն կներհոսեն ԱՓ 8, ուր կամփոփվեն գործադրված բոլոր ջանքերը` դրանք բերելով տրամաբանական եզրահանգման:


Տեղեկատվության տարածումը (ԱՓ 6) կթիրախավորի թե ուսանողներին ու ուսանողական ներկայացուցիչներին և թե շահակիցների առավել լայն շրջանակ (բուհեր, պետական պաշտոնյաներ). Տեղեկատվության տարածման գործիքները կընտրվեն ըստ թիրախային համապատասխան խմբերին հասանելիությունն ապահովելու նպատակի (սոցիալական ցանցերը` ուսանողներին, լրագրային հոդվածները` ակադեմիական շրջանակներին հասանելի լիելու համար, և այլն): Տեղեկատվության տարածմանը նպատակաուղղված միջոցառումների հասցեատերեր կդառնան թե ուսանողներն ու ուսանողական ներկայացուցիչները և թե ընդհանուր առմամբ համապատասխան այլ շահակիցները: Չնայած ուսանողներն ESPAQ ծրագրի հիմնական թիրախային խումբն են, նրանք ի զորու չեն լինի իրականացնել լիիրավ ներգրավվածության իրենց իրավունքը առանց բուհական և պետական ոլորտների կողմից ճանաչման: Ուստի, տարաբնույթ դեպքերում, ծրագրի շրջանակներում իրականացվող գործունեությունը կընդգրկի թե ուսանողներին և թե այլ շահակիցներին:


Ծրագրի ցանկալի վերջնարդյունքներից է գործառնական իրավական դաշտի ձևավորումը, ինչը ուսանողներին թույլ կտա ՈԱ գործելակարգերում մասնակցել ինքնուրույնաբար և նշանակել արտաքին գնահատման փորձագետների (ներկայումս ՈԱ գործակալությունը կարող է այդ գործելակարգերում ներգրավելու նպատակով ընտրել հեռանկարային PhD ուսանողների` շրջանցելով Հայաստանի ուսանողների ազգային ասոցիացիան` ՀՈՒԱԱ). Ծրագիրը նաև կոչված է խրախուսելու ուսանողական տեղական միությունների առավել ճանաչելիությունը բուհական մակարդակում, հատկապես ուսումնական ծրագրերի մշակման և հաստատման, ՈԱ ինստիտուցիոնալ ընթացակարգերի ձևավորման և այլ հարցերում:


Ծրագրի մեկ այլ գործառութային վերջնարդյունք կարող է լիել ՈԱ փորձագետների ազգային բազայի/ՈԱ բնագավառի գործիչների հանրության ստեղծումը գործողությունների զարգացած ծրագրով, ներգրավման ռազմավարությամբ և վերապատրաստման ծրագրով: Նման բազա կարող է ձևավորվել ՀՈՒԱԱ հետ խորհրդակցությունների արդյունքում` ԵՈՒՄ այլ անդամների և ESPAQ-ի կոնսորցիումի անդամների աջակցությամբ:


Ծրագրված նպատակներին հասնելուն նպատակաուղղված խնդիրների և մեթոդաբանության ամբողջությունը հստակորեն սահմանված և ներընդգրկված է աշխատանքային ութ փաթեթներում (ԱՓ-ներ). Աշխատանքային յուրաքանչյուր փաթեթի շրջանակներում ԱՓ ղեկավարը պատասխանատու կճանաչվի ծրագրված աշխատանքների իրականացման և ակնկալվող վերջնարդյունքների ստացման համար:


Վերջնարդյունքների որակը կրկնաստուգման է ենթակա ծրագրի գործընկերների կողմից ապահովվող ներքին գնահատման և Խորհրդակցական խորհրդի հետ հետադարձ կապի միջոցով:

Գործակիցների (որակական և քանակական) ամբողջությունը մանրազնին կորոշարկվի Որակի ապահովման և գնահատման պլան-ծրագրում, չափորոշելու համար ծրագրի կատարողականը: