Գործընկերներ

ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԻ ԱՆԴԱՄ ESPAQ ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ:

  1. Մաչերատայի համալսարան (Իտալիա) - UNIMC
  2. Եվրոպայի ուսանողների ազգային միություն (Բելգիա) - ԵՈՒՄ/ESU/ESIB
  3. Ռիոխայի միջազգային համալսարան (Իսպանիա) - UNIR
  4. Սպիրու Հարեթ համալսարան (Ռումինիա) - ՍՀՀ/SHU
  5. Շոտլանդիայի ուսանողների ազգային միություն - ՇՈՒԱՄ/NUSS (ՄԲ) - SPARQS
  6. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՀ) - ՀՊՏՀ/ASUE
  7. Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան (ՀՀ) - ՀՊՄՀ/ASPU
  8. Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա (ՀՀ) - ԵԳՊԱ/YSAFA
  9. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ՀՀ) - ՀՊՃՀ/SEUA
  10. Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան (ՀՀ) - ԵՃՇՊՀ/NUACA
  11. Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիա (ՀՀ) - ՀՈՒԱԱ/ANSA
  12. Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ (ՀՀ) - ՈԱԱԿ/ANQA
  13. Կրթության և գիտության նախարարություն (ՀՀ) - ԿԳՆ/MoES

Գործընկերային կոնսորցիումը միտված է ապահովելու ESPAQ ծրագրի նպատակները և ցանկալի վերջնարդյունքները: Կոնսորցիումը ներառում է երկու մակարդակ՝ ազգային մակարդակի հիմնական դերակատարներ, ինչպես, օրինակ, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը (որը կարող է խթանել օրենսդրական փոփոխությունները), Հայաստանում որակի ապահովման ազգային գործակալությունը (որը պատասխանատու է ՈԱ ընթացակարգերի ձևավորման և իրականացման համար), Հայաստանի հինգ բարձրագույն ուսումնական հաստատություններ (որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներ` արվեստներ, պոլիտեխնիկական գիտություններ, տնտեսագիտություն, ճարտարապետություն ու ճարտարագիտություն և մանկավարժություն): Ծրագրի վերջնարդյունքների գնահատումն իրականացնում է ՀՈՒԱԱ-ն` Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան, որը Եվրոպական ուսանողական միության (ԵՈՒՄ) լիիրավ անդամ է և կուտակել է ՏԵՄՊՈՒՍ/TEMPUS ծրագրերի շրջանակներում ուսանողների փորձառությունների մեկտեղման կարողունակություն: Այդուհանդերձ, եթե այլ ծրագրերի շրջանակներում ծրագրերի նախամշակման և միջոցառումների ծրագրավորման հարցերում ՀՈՒԱԱ-ն սակավ վճռորոշ ասելիք ուներ, ապա ESPAQ-ի դեպքում նրա ընդգրկումը ծրագրի մշակմանն ուղղակի է, ուսանողության շահերը՝ առանցքայինը, իսկ ծրագիրն ինքնին անմիջականորեն վերաբերում է ուսանողության կարիքներին:


ԵՄ երկրներից (Ռումինիա, Իտալիա, Իսպանիա) գործընկեր հաստատություններն ընտրվել են նկատի ունենալով նրանց դրական փորձը ՈԱ գործընթացներում ուսանողների ներգրավման ոլորտում և հաշվի առնելով Հայաստանի հետ համանման մշակութային այնպիսի համատեքստը, որը հնարավորություն է ընձեռում ոչ միայն ընկալելի դարձնելու ուսանողների` որպես լիիրավ շահակիցների դերը, այլև փոփոխում է ուսանողների մտայնությունը` մղելով նրանց էլ ավելի մեծացնելու իրենց ներգրավվածության մասնաբաժինը:


Եվրոպայի հնագույն համալսարաններից Մաչարետայի համալսարանը, հումանիտար և սոցիալական գիտությունների ոլորտներում իր մասնագիտացվածությամբ, տիրապետում է ԵՄ-ում և Եվրոպայի սահմաններից դուրս քաղաքական, սոցիալական և ուսումնակրթական կառուցվածքների ընդարձակ իմացության և ԵԲԿՏ-ում՝ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում զարգացող միտումների վերաբերյալ խորազնին տեսլականի: Մաչարետայի համալսարանը (UNIMC) հատուկ ուշադրություն է դարձնում կրթության որակին, ինչպես նաև ուսուցման կառավարմանը (ISO9001 հավաստագիր) և ուստի իր արժեքավոր փորձագիտական ներդրումը կբերի ESPAQ-ի իրականացմանը: Ռիոխայի միջազգային համալսարանը ուսանողներին որակի ապահովման գործընթացներում ներգրավելու օրինակելի փորձառություն ունեցող բուհ է և այս ծրագրին է բերում որակի ապահովման նախընթաց ծրագրերի շրջանակներում ձեռք բերած իր փորձառությունը:


Սպիրու Հարեթ համալսարանը հետ-սոցիալիստական հասարակություններում գլոբալիզացիայի և եվրոպականացման հոլովույթներում համալսարանական վերափոխումների իր սեփական փորձառությունն ունի: Ծրագրային առաջարկն արտացոլում է որակի ապահովման այն մոտեցումները, որոնք առաջամղվում են ՍՍՀ-ում և լիովին համահունչ են միջազգային համագործակցության ոլորտում ՍՍՀ-ի սեփական ռազմավարությանը, որը հատուկ ուշադրություն է դարձնում Արևելյան Եվրոպայից հարևան երկրներին:

"Ուսանողների գործընկերություն հանուն որակի" (Student Partnership for Quality Scotland - SPARQS) շոտլանդական կազմակերպության (ՇՈՒԱՄ) համար ՏԵՄՊՈՒՍ ծրագրով աշխատանքը նոր փորձառություն է, չնայած մեծ փորձ կա ՈԱ-ում ուսանողների ներգրավման, ուսուցանողներին ուսուցելու, գործակիցների հետ աշխատելու, Մեծ Բրիտանիայում գործիքակազմերի մշակման և կայքէջերի ստեղծման և այլ երկրների հետ փորձը ԵՈՒՄ ցանցի միջոցով կիսելու ոլորտներում:

Ծրագրի շրջանակներում բոլոր գործընկերները ծրագրերի, ոմանք, այդ թվում, նաև ՏԵՄՊՈՒՍ ծրագրերի հետ աշխատելու մեծ փորձ ունեն, ներառյալ այն ծրագրերը, որոնք նպատակաուղղված են բարձրագույն կրթության համակարգում որակի ապահովմանը և ուստի պատրաստակամ են առանձնացնելու արհեստավարժ անձնակազմեր՝ երաշխավորելու համար մատուցվող ծրագրի որակը: Կապը կոնսորցիումի շրջանակներում նախատեսված է իրականացնել կառավարման մակարդակի դեմ-առ-դեմ հանդիպումներով, ինչպես նաև առցանց եղանակով կամ հեռախոսակապով:


Բացի այդ, ԵՈՒՄ-ն ունի եվրոպական գործընկերների հետ համագործակցության փորձ նախորդ ծրագրերի շրջանակներում ("Ուսանողների համար որակի որոնում" ծրագրի շրջանակներում` "Ուսանողների գործընկերություն հանուն որակի"` SPARQS կազմակերպության հետ, "Ուսանողներին առաջնորդելով դեպի ներգրավվածություն" ծրագրի շրջանակներում` Մաչերատայի համալսարանի հետ), ինչպես նաև նոր ծրագրեր նախաձեռնելու փորձառություն ("Գենդերային ինտեգրացիան բարձրագույն կրթական համակարգի ինստիտուցիոնալ մակարդակում" ծրագիր, ուր ընդգրկվել են նաև Սպիրու Հարեթ համալսարանը և Մաչերատայի համալսարանը):

Ծրագրի շրջանակներում բոլոր գործընկերները, ելնելով իրենց փորձառությունից, ակտիվորեն կներգրավվեն ծրագրի իրականացման աշխատանքներում՝ յուրաքանչյուրը ստանձնելով իրենց վերապահված որոշակի դերակատարությունը: Ծրագրի արդյունավետ իրականացման պատասխանատվությունը կիսված է գործընկերների միջև, յուրաքանչյուրին տրված լինելով ղեկավարման կամ համաղեկավարման առնվազն մեկ աշխատանքային փաթեթ:


ԵՈՒՄ-ը, որպես 47 այլ ուսանողական ազգային միությունների գլխադասային (հովանոցային) կազմակերպություն ծրագրի կոնսորցիումի համար գերազանց հարթակ կծառայի ուսումնասիրելու արտերկրի ընդօրինակելի գործելակարգերը, օգտվելու առկա փորձից և պրակտիկայից: