ESPAQ ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

 

ESPAQ ծրագիրը (Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների մասնակցության ընդլայնումը Որակի ապահովման՝ ՈԱ գործընթացներում) անդրադառնում է Հայաստանի բարձրագույն կրթական համակարգի առանցքային մարտահրավերներից մեկին (կրթության մատուցման և արդյունքների որակին), ուսանողներին ներգրավելով որակի ապահովման (ՈԱ) գործընթացներում և բարելավելով նրանց ուսումնական փորձառությունը: Ծրագրի կոնսորցիումի միջոցով ուսումնասիրվելու են ՈԱ տարբեր մակարդակներում հայ ուսանողների համամասնակցության շարժառիթները և խոչընդոտները: Ծրագիրը նպատակ ունի համալսարանական գիտակրթական հանրության շրջանակներում ուսանողների մոտեցումների կարևորության վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման միջոցով բարելավելու ներգրավվածության պայմանները՝ աջակցություն տրամադրելով ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը և համապատասխան փոփոխություններ առաջարկելով բուհական համակարգի ոլորտի օրենդրական և ենթաօրենսդրական դաշտերում:

ԵՄ երկրների բուհերի, ինչպես նաև մի շարք տեղական հաստատությունների ներգրավումը հստակ ազդանշան կհղի ակադեմիական հանրությանը որակի ապահովման գործընթացներում ուսանողության ներընդգրկման առավելությունների վերաբերյալ: ՈԱ գործակալական մարմնի և Կրթության և գիտության նախարարության գործընկերությունը կապահովի ծրագրի արդյունքների հասանելիությունը որոշումներ կայացնողների մակարդակում և կներազդի վերջինիս օրակակարգի վրա:

ESPAQ ծրագիրը միասնական մոտեցում է առաջարկում հայ ուսանողության և ամբողջության մեջ բարձրագույն կրթության այսօրյա կարիքների տիրույթում, մասնավորապես, ներառելով.

• աջակցություն ուսանողությանը՝ ներգրավվելու իրենց ուսումնական փորձի բարելավման բոլոր մակարդակներում
• աջակցություն ուսանողների ներգրավվածությունը խթանող բուհական , ինչպես նաև ուսանողական ընկերակցությունների աշխատակարգերի և գործունեության զարգացմանը;
• աջակցություն ուսանողության ներգրավմանը որոշումների կայացման ազգային մակարդակում և համապատասխան մարմիններում (ՈԱ գործակալություն);
• Հայաստանում ուսանողների համամասնակցության մշակույթի զարգացման խթանում: